Վթարի է ենթարկվել հաղորդավար Դավիթ Սարգսյանը․ Shamshyan.com
Այսօր՝ մարտի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Բենյամին գյուղի վարչական տարածքում, ընկել է առկա փոսերի մեջ, ինչի հետևանքով անվադողերից մեկը պայթել է և վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշին:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Դ. Սարգսյանը ճանաչված հաղորդավար է: Նրա հետ ավտոմեքենայում է եղել նաև «Արմենիա» հեռուստաընկերության մարզական մեկնաբան Երվանդ Հոկոբյանը։