Լուրերը, որ Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե իբր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու։
«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ Փաշինյանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզաբանել են. «Լուրերը, որ Սուրեն Պապիկյանի պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը»։