«Բոլոր տեսակի հաշիվները փակվում են Հայաստանի առկա և հնարավոր շահերի հաշվին». Արտակ Զաքարյան

«Խաղաղության դիմաց առաջարկում են խաղաղություն, բայց իրական խաղաղություն, ոչ թե այսպիսի խաղաղություն, որտեղ դու շարունակում ես կորցնել, զոհվել, խայտառակ լինել, նսեմանալ, ստորանալ ու էլի մնալ ծնկաչոք վիճակում՝ մուրացողի դերում»,- այսօր «Գործոններ, որոնք ազդելու են տարածաշրջանի վրա, փոփոխությունների որակը և ծավալը» թեմայով քննարկման ժամանակ ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք «խաղաղության» պայմանագրին:

Աշխարհաքաղաքական նոր զարգացումների տեսանկյունից  Արտակ Զաքարյանը նկատեց.

«Իշխանությունը դրսից ունի որոշակի աջակցություն՝ տարածաշրջանային փոփոխություններում Հայաստանի Հանրապետությանը օգտագործել որպես գործիք, ոչ թե գործոն՝ ի հաշիվ ՀՀ-ի: Տեսեք՝ ի հաշիվ Վրաստանի շահի ոչինչ տեղի չի ունենում, ի հաշիվ ադրբեջանական շահի առայժմ ոչինչ տեղի չի ունենում, այսինքն՝ շահած իրավիճակում են: Բոլոր տեսակի վճարները, հաշիվները փակվում են Հայաստանի Հանրապետության առկա և հնարավոր շահերի հաշվին…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս