ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված է 24 հարց
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 6-ին կայացել է ԱԺ խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից։
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 7-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի քննարկման համար սահմանվել է մինչև 90 րոպե:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց:
Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի 020-Ա որոշման մեջ:
Չեն ընդունվել Ազգային ժողովի խորհրդի մի շարք որոշումներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող որոշումների նախագծերը: