Բաժիններ՝

Թուրքիայի երկրաշարժը շատ ավելի ուժեղ Է եղել, քան Սպիտակի երկրաշարժը. ՌԴ գիտությունների ակադեմիա

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը շատ ավելի ուժգին է եղել, քան 1988 թվականին հայկական Սպիտակ քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը: Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաշարժերի կանխատեսման տեսության և մաթեմատիկական գեոֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Պյոտր Շեբալինը:

Թուրքիայում մի քանի օր կկրկնվեն շուրջ 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը, գործակալությանը հայտնել Է Շեբալինը: Թուրքիայի հարավային շրջաններում ուշ գիշերին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով երկրում անջատվել են էլեկտրականությունն ու ինտերնետ կապը, հետևում է NetBlocks ծառայության տվյալներից։

«Հաստատված է, որ 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը ԷլեկտրաԷներգիայի և ինտերնետ կապի անջատումների Է հանգեցրել Թուրքիայի հարավային շրջաններում. կապի միջոցների բացակայությունը կարող է ազդել բնակչության՝ օգնության դիմելու հնարավորության վրա», – ասվում է ծառայության Telegram-ալիքում զետեղված հաղորդագրության մեջ: Վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 1014 մարդ, վիրավորվել՝ 5385-ը:

Այսօր ցերեկը Թուրքիայում գրանցվել Է ևս մի քանի երկրաշարժ՝ 7,7 մագնիտուդով, 4,2 մագնիտուդով և 4.3 մագնիտուդով: Նաև հաղորդվել Է Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին։ Սիրիայում հաղորդվում է 476 զոհի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս