ՆԱՏՕ-ն կօգնի երկրաշարժից տուժած Թուրքիային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն շտապ կարգով օգնություն է մոբիլիզացնում Թուրքիայի երկրաշարժից տուժածներին:
«Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակից Թուրքիային այս սարսափելի երկրաշարժի կապակցությամբ: Ես կապի մեջ եմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ, ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն այժմ օժանդակություն են մոբիլիզացնում»,- գրել է Ստոլտենբերգը։
Ժամը 04:17-ին 7,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավում գտնվող Քահրամանմարաշ նահանգում։ Գրանցվել է նաև 78 հետցնցում: Ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 284 մարդ, վիրավորվել՝ 2323-ը: Նաև հաղորդվել Է Սիրիայի մի քանի շրջաններում ավերածությունների մասին:
Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհ է դարձել 237 մարդ, վիրավորվել՝ 639-ը։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում