«Ինտեր»-ը նվազագույն հաշվով հաղթել է «Միլան»-ին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի, 21-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց դեմ մրցել են «Ինտեր»-ը և «Միլան»-ը:
«Ինտեր»-ին հաջողվել է առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ներազուրիների» կազմում միակ և հաղթական գնդակը խփել է աշխարհի չեմպիոն Լաուտարո Մարտինեսը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինետր»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 72-րդ րոպեին:
Այս տուրից հետո «Ինտեր»-ը Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղում է: Առաջատարը «Նապոլի»-ն է, որն ունի 56 միավոր: