«Մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վտանգավորություն է հաղորդում նաև անկանխատեսելիությունը». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակին վտանգավորություն է հաղորդում նաև անկանխատեսելիությունը:

Արևմուտք-Ռուսաստան սուր դիմակայություն, Իրանի շուրջ զարգացումներ, Արցախ-Հայաստան-Ադրբեջան չկարգավորված հարաբերություններ, Թուրքիայի աճող հավակնություններ և այլն:

Այս վտանգավոր գործընթացներով պայմանավորված դժվար է միջնաժամկետ, դեռ չեմ խոսում` երկարաժամկետ կտրվածքով, հստակ կանխատեսումներ անել, թե ռեգիոնալ գործընթացները ինչ հունով կընթանան:

Մի բան հստակ է` լարվածությունն աճի դինամիկա է դրսևորում, իր հետ բերելով նորանոր խնդիրներ»:

Տեսանյութեր

Լրահոս