«Արցախ էլ ենք ունենալու, բանակն էլ նախկինի պես ամուր է լինելու. սրանք դաժան դաս էին». Արտակ Զաքարյան

«Մենք մեր բանակը վերականգնելու շատ մեծ ռեսուրս ունենք»,- այսօր՝ Հայոց բանակի 31-րդ տարեդարձի օրը, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նրա գնահատմամբ՝ բանակն այսօր էլ ամուր կանգնած է ոտքերի վրա, պարզապես մեկ բան է հարկավոր․

«Մեր բանակին անհրաժեշտ է ճիշտ, բանիմաց, փորձառու, հայրենասեր և աշխարհայացք ունեցող ռազմաքաղաքական ղեկավարություն, ոչ թե խամաճիկների ամբոխ, որոնք ուզում են՝ իրենց շուրջ ամեն ինչ իրենց նման լինի։

Այսինքն՝ բանակը քանդեն, պետությունը քանդեն, հասարակությունը պառակտեն, արժեքային համակարգը դարձնեն զրո, մարդկանց ստիպեն մտածել միայն ստամոքսով, ինչպես իրենք են մտածում։ Իրենք այդպես են ուզում լինի, բայց այդպես չի լինելու։ Մենք Արցախ էլ ենք ունենալու, բանակն էլ լինելու է նախկինի պես, նույնիսկ ավելի ամուր՝ իր անցած տարիների փորձն ու թերությունները հաշվի առնելով։ Ես հավատում եմ մեր ժողովրդի բանականությանը, մեր ժողովրդի իմաստությանն ու խորամիտ լինելուն և վստահ եմ, որ այս ժամանակներն ապրելու ենք՝ որպես դաժան դաս, և համախմբված դուրս ենք գալու այս վիճակից»։

Կարդացեք նաև

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետ հայտնեց, թե Հայաստանը 30 տարի բանակ չի ունեցել, հետո էլ անմիջապես ինքն իր խոսքն ուղղելով՝ ասաց՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանից հետո բանակ չենք ունեցել: Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ԵԿՄ գործող ղեկավարի հայտարարությունն այսպես գնահատեց.  ․

«Այն խամաճիկները, որոնք հիմար-հիմար խոսում են, թե 30 տարի բանակ չենք ունեցել․ բա 30 տարի ո՞վ էր քեզ պաշտպանում, ինչո՞վ ես հպարտացել, կամ քո անունը, որ 10-ից ավելի մարդ է իմացել, այդ ո՞ւմ շնորհիվ է, չլիներ այդ բանակը, ո՞վ էիր լինելու դու»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյությում

Տեսանյութեր

Լրահոս