Բաժիններ՝

«Սա նախկինների «թալանի» ժամանակվա իմ զորամասն ա Արցախում». Գևորգ Բարսեղյան

Գևորգ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սա նախկինների «թալանի» ժամանակվա իմ զորամասն ա Արցախում։ Կողքի սենյակում զորանոցն էր՝ նույնքան կոկիկ, որտեղ քնում էինք, հեռուստացույց նայում, հատակը մաստիկայով փայլացնում, զուգարանը սալիկապատված էր, սանտեխնիկայով կահավորված, 24 ժամյա հոսող ջրով, ջեռուցումը՝ կենտրոնացված, պատուհանները՝ եվրո, ԱՌԱՆՑ ՃԱՂԱՎԱՆԴԱԿՆԵՐԻ։

Որևէ ժամ սոված չեմ եղել։ Իհարկե, դժվարությունները շատ շատ էին, բայց հիմնականում ծառայողական և միջանձնային բնույթի (ինչը կա ցանկացած տեղ, որտեղ իրար գլուխ հավաքես 1.000+ տղա):

Հազար ձևի շան տղա կար, կոռուպցիա կար, արտոնյալներ կային, անարդարություն կար, այո։ Բայց ոչ մեկս վախեցած չէինք, որ գիշերը թուրքը մեզ գերի կվերցնի, կընկնենք շրջափակման մեջ, կմնանք հրդեհի մեջ, շենքը կպայթի, մեր մասին էլ վերջում կասեն « +-50»»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031