Արցախի նախագահը ցավակցել է հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների հարազատներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցել է ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած 15 զինծառայողների հարազատներին ու մերձավորներին: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից:

«Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհի զոհ դարձած զինծառայողների հարազատներին ու մերձավորներին։ Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին:

Այս ծանր պահին մեր եղբայրների հետ միասին կիսում ենք կորստի ցավն ու վիշտը»,- նշված է ցավակցական գրառման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս