«Բոլորիս մաղթում եմ, որ 2023-ի դեկտեմբերի 31-ին մեր ամանորը շնորհավորողն այլ անձ լինի…»․ Լևոն Գևորգյան
Միջազգային իրավունքի մասնագետ Լևոն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
««Արցախը Հայաստան է և վերջ» ասաց նա և Արցախի իրավասուբյեկտությունը գցեց 20-րդ դարասկզբի վիճակից ցածր մակարդակի…
«Զորքերը կանգնում են իրենց դիրքերում» ստորագրեց նա և մի քանի օր անց հանձնեց Հին Թաղերը, իսկ շաբաթներ անց` ողջ արևելյան Սյունիքը…
«Թևակոխում ենք խաղաղության դարաշրջան» ասաց նա, ու ադրբեջանական զորքերը մտան Սյունիք ու Գեղարքունիք…
«Սահմանագծումն անելու ենք վաղ խորհրդային քարտեզներով» ասաց նա ու հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջան է…
«Վերաիմաստավորում ենք ՀԱՊԿ-ը» ասաց նա մտնելով Ղազախստան, իսկ ամիսներ անց հայտնեց, որ մեր դաշնակիցները ավաղ չկատարեցին իրենց պարտականությունները…
«Իրավունքների վրա կառուցում ենք կարգավիճակ» ասաց նա, և 22 օր է Արցախը շրջափակման մեջ է…
Չգիտեմ` ինչ է պետք հայ ժողովրդին այս վեգետատիվ վիճակից դուրս գալու համար, բայց քանի այս մարդը խոսում է 29,800 քկմ, իսկ International Crisis Group-ը հայ-ադրբեջանական պատերազմը գնահատում է 2-րդ ամենահավանական կոնֆլիկտ 2023-ում (1-ին ամենահավանականը դե այս պահին ընթանում է), բոլորիս մաղթում եմ, որ 2023-ի դեկտեմբերի 31-ին մեր ամանորը շնորհավորողն այլ անձ լինի…»։