Լիակատար զորակցությունս եմ հայտնում Արցախի գործող ՄԻՊ-ին ու նրա նախաձեռնությանը և միանում եմ հայտարարված միջոցառումներին. Ռուբեն Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նախաձեռնել է բողոքի ակցիաներ Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամների դեսպանատների և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակների դիմաց, հետևյալ ժամանակացույցով՝

14:00 ԱՄՆ դեսպանատուն

14:30 Չինաստանի դեսպանատուն

15:30 ԵՄ պատվիրակություն

16:30 Ֆրանսիայի դեսպանատուն

17:00 ՌԴ դեսպանատուն

Գեղամ Ստեփանյանը նաև կոչ է արել Հայաստանում և Արցախում մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունն իրականացրած գործընկերներին «միանալ և առաջնորդել ակցիաները»։

Լիակատար զորակցությունս եմ հայտնում Արցախի գործող ՄԻՊ-ին ու նրա նախաձեռնությանը և միանում եմ հայտարարված միջոցառումներին»:

Տեսանյութեր

Լրահոս