Բաժիններ՝

31.2 միլիոն դոլար՝ Հայաստանից Թուրքիա

2012 թվականի ընթացքում բանկային համակարգի միջոցով ՀՀ ֆիզիկական անձինք Հայաստանից Թուրքիա են փոխանցել 31.2 միլիոն դոլար։ Այս մասին նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2012թ. դեկտեմբերի տեղեկագրում։

Նույն ժամանակահատվածում հակառակ ուղղությամբ (Թուրիքայից Հայաստան) փոխանցվել է 3.8 միլիոն միլիոն դոլար։ Այսպիսով, Թուրքիայի հետ փոխանցումների հաշվեկշիռը բացասական է՝ -27.4 միլիոն։

Բացասական զուտ ներհոսքի տեսանկյունից Թուրքիան երրորդ երկիրն է Հայաստանի համար։ Առաջին տեղում Չինաստանն է. զուտ արտահոսքի ծավալը Հայաստանից Չինաստան 75.6 միլիոն դոլար է։

Երրորդ տեղում Արաբական Միացյալ  Էմիրություններն են՝ -30.5 միլիոն դոլար։

Կարդացեք նաև

Ավելացնենք, որ ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտերկիր ֆիզիկական անձինք փոխանցել են 862.6 միլիոն դոլար, ստացել՝ 2 միլիարդ 237.4 միլիոն դոլար։ Այսպիսով, փոխանցումների զուտ ներհոսքը 2012-ին կազմել է 1 միլիարդ 374.7 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ նախորդ տարի այդ ցուցանիշը 1.136 միլիարդ էր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս