Իրանը մտադիր է իր ռազմածովային ուժերը հանդերձել ավելի քան 2 հազար կմ գործողության շառավղով անօդաչուներով

Իրանը պլանավորում է իր ռազմածովային ուժերի մարտանավերը հանդերձել հարվածային տախտակամածային ուղղաթիռներով և ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով անօդաչուներով: Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Մենք առաջին անգամ կգնենք հարվածային տախտակամածային ուղղաթիռներ, որոնք այդքան անհրաժեշտ են տարբեր գործողություններ իրականացնելիս, հատկապես՝ առևտրային նավերն ուղեկցելիս:

Մենք նաև մեր նավատորմը կհանդերձենք արդի անօդաչուներով՝ ավելի քան 2 հազար կիլոմետր գործողության շառավղով, ինչը մեր նավատորմին թույլ կտա գործել աշխարհի ցանկացած կետում», – հայտարարել է Իսլամական Հանրապետության ռազմածովայն ուժերի հրամանատար Ամիր Շահրամ Իրանին: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի մարտանավերն ուղեկցում են երկրի առևտրային, նավթատար և ձկնորսական նավերն ամբողջ աշխարհում: Մշտապես մարտական հերթապահության մեջ են գտնվում երեք հրամանատարությունների ջոկատները, որոնք պատասխանատու են Հնդկական, Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներում գործողությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս