Միլիոնից ավելի ուկրաինացի փախստականներ ցանկություն են հայտնել մնալ Լեհաստանում
1,1-ից մինչեւ 1,2 միլիոն ուկրաինացի փախստականներ մտադիր են երկար ժամանակով մնալ Լեհաստանում: Այդ մասին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի եւ վարչակազմի փոխնախարար, փախստականների գործերով Լեհաստանի կառավարության լիազոր Պավել Շեֆերնակերը՝ հանդես գալով նոյեմբերի 10-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:
«Այսօրվա դրությամբ 1 մլն 439 մարդ գրանցվել է PESEL ռեեստրում (անհատական անձնական համար): Դա ամենաշատն է ողջ Եվրամիությունում: Չկա մի պետություն, որտեղ այդքան շատ մարդ պլանավորի երկար ժամանակով մնալ»,-ասել է Շեֆերնակերը:
«Մենք այժմ գնահատում ենք, որ շուրջ 1,1-ից մինչեւ 1,2 միլիոն մարդը մի խումբ է, որը կցանկանա Լեհաստանում մնալ երկար ժամանակով»,-հավելել է նա:
Փոխնախարարը նշել է, որ նրանց ավելի քան 90 տոկոսը կանայք են՝ իրենց երեխաների հետ: Լեհաստանի սահմանային պահազորի վերջին տվյալների համաձայն, փետրվարի վերջից Լեհաստան է ժամանել Ուկրաինայի 7,6 միլիոն բնակիչ, նրանցից 5,8 միլիոնը ետ է վերադարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: