Հայտնի է Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախնական կազմը աշխարհի առաջնությունում
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականներ նախնական կազմերը:
Հայաստանի հավաքականի նախնական ցուցակում ընդգրկվել են` Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (89 կգ), Արա Աղանյանը, Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը` գերծանր քաշ:
Կանանց ընտրանու կազմում են` Իզաբելա Յայլյանը (59 կգ), Տաթև Հակոբյանը, Միլենա Խաչատրյանը (76 կգ), Լիանա Գյուրջյան (81 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (+87 կգ):
Ծանրամարտի աշխարհի 2022 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում` դեկտեմբերի 5-16-ը: