ԴԱՀԿ պարզաբանումը՝ ինքնահրկիզված Ազիզ Ու․–ի նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին

Մամուլում տարածվել էր տեղեկություն, որ քաղաքացին ինքնահրկիզում է կատարել, որի պատճառը, ըստ քաղաքացու եղբոր փոխանցած տեղեկության՝ 10 հազար դրամ տուգանքն է եղել, որի համար քաղաքացու մեքենան Պարեկային ծառայության կողմից նախ տեղափոխվել է իրենց տուգանային հրապարակ, ապա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության համապատասխան տարածք: Այս մասին հայտնում են ԴԱՀԿ–ից։

«Տարածված լուրի առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել, որ քաղաքացի Ազիզ Ու․-ի նկատմամբ դեռևս 2013 թվականից Ծառայությունում առկա են տարբեր պահանջատերերի՝ ապահովագրական ընկերության, ՃՈ, համատիրություն օգտին հարուցված կատարողական վարույթներ, ընդհանուր պարտավորությունը կազմում է ավելի քան 2 մլն դրամ։

Կատարողական գործողությունները, այդ թվում նաև` ավտոմեքենայի նկատմամբ հետախուզում հայտարարելը, պայմանավորված է եղել հիշյալ պարտավորությունների հարկադիր կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ազիզ Ու․-ն տեղեկացված եղել է իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթների մասին։

Ցավում ենք արձանագրված դեպքի համար և շուտափույթ ապաքինում ենք մաղթում քաղաքացի Ազիզ Ու․-ին»,– ասված է պարզաբանման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս