Բաժիններ՝

ՀՀ նախագահի անունից քաղաքացիներին գումարներ տրամադրելու մասին կեղծ հղում է տարածվում

ՀՀ նախագահի անունից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից գումար տրամադրելու կեղծ հղում է տարածվում։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ եթե մարդ ուշադիր լինեն, կտեսնեն, որ հղումը տանում է ոչ մի տեղ։

«Բայց դե մարդիկ ուշադիր չեն։ Կառուցվածքից կարող եմ ենթադրել, որ նույն մարդիկ են անում, որոնք list. am-ում մարդկանց քարտերից գումար են գողանում», – գրել է Մարտիրոսյանը՝ տեղադրելով սքրիններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս