Պուտինն ու Էրդողանը քննարկել են հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

Ըստ աղբյուրի՝ կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության վերջին իրադարձություններին։ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը կշարունակի խթանել հացահատիկի գործարքի հետ կապված խնդիրները լուծելու նախաձեռնությունները։ Նա նաև վստահություն է հայտնել, որ այս հարցում հնարավոր է փոխզիջման հասնել։

Տեսանյութեր

Լրահոս