Բաժիններ՝

Սննդաբանն անվանել է այն կերակրատեսակը, որից հետո այլևս ոչինչ ուտել պետք չէ

Հագեցնող ապուրը կարող է փոխարինել ամբողջական ճաշին, ասել է սննդաբան, գաստրոէնտերոլոգ Նուրիա Դիանովան։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ բժիշկը նշել է այն ճաշատեսակի բաղադրությունը, որից հետո «ուրիշ ոչինչ պետք չէ»։

Ապուրն ավանդաբար դիտվում է որպես առաջին ճաշատեսակ, որին հաջորդում են մյուսները: Սակայն, ըստ սննդաբանի, ապուրի տեսակներից մեկին, այսպես կոչված՝ հագեցնող ապուրին, դա չի վերաբերում։

«Դրանք պարտադիր պարունակում են ածխաջրեր, այսինքն՝ կարտոֆիլ, ինչ-որ ձավարեղեն կամ մակարոնեղեն։ Դրանց բաղադրության մեջ նաև պետք է պարտադիր լինի բավարար քանակությամբ միս կամ ձուկ՝ 70-100 գրամ։ Բացի այդ, նման ապուրների մեջ միշտ շատ բանջարեղեն կա։ Սա ամբողջական կերակուր է։ Այսպիսի ապուրին կարելի է ավելացնել ընդամենը մի փոքրիկ, զուտ խորհրդանշական կտոր հաց։ Ահա և վերջ, հագեցած ապուրից բաղկացած ճաշին այլևս ոչինչ պետք չէ ավելացնել»,– shantnews-ի փոխանցմամբ՝ վստահ է Նուրիա Դիանովան։

Սննդաբանը նաև նշել է, որ այս ապուրից շատ ուտելու կարիք չկա:

«Կանանց համար նման սննդի առավելագույն քանակը 350 միլիլիտր է սննդի մեկ ընդունման ժամանակ, իսկ տղամարդկանց համար, ովքեր ավելի շատ քաշ ունեն, առավելագույն ծավալը կես լիտր է»,- ասել է բժիշկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս