Բաժիններ՝

ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Իտալիայի ԱԳՆ-ի նոր ղեկավարը քննարկել են Էներգետիկայի ոլորտի մարտահրավերները

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Էնթոնի Բլինքենը Իտալիայի ԱԳՆ-ի նոր ղեկավար Անտոնիո Տայանիի եւ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել են Էներգետիկայի խնդիրները, ինչպես նաեւ Ուկրաինային աջակցելու հարցը: Այդ մասին հաղորդել Է Պետդեպարտամենտը:

«Տայանին եւ Բլինքենը քննարկել են Ուկրաինային աջակցելու անհրաժեշտությունը, (…) մարդու իրավունքների պաշտպանությունն ամբողջ աշխարհում եւ տնտեսության ու Էներգետիկայի ոլորտներում մարտահրավերներին հակազդելը»,-ասվում Է տարածված հաղորդագրության մեջ: Բացի այդ, Բլինքենը Միցոտակիսի հետ հեռախոսազրույցի ընթացքում «քննարկել Է Ուկրաինայի անվտանգությանն աջակցելու ջանքերը», ինչպես նաեւ Արեւելյան Միջերկրականում կայունության ապահովման կարեւորությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս