Սննդաբանը զգուշացրել է կարմիր միս ուտելու մահացու վտանգի մասին

PremierMedica-ի սննդաբան-էնդոկրինոլոգ Ելենա Շչետինինան Ura.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է, որ կարմիր մսի հաճախակի օգտագործումը կարող է մահացու լինել առողջության համար։ Նա բացատրել է, որ աղիներում ուռուցքի առաջացումը կանխելու համար մսի հետ պետք է բանջարեղեն ուտել։

«Ուսումնասիրություններ են արվել, որ եթե մարդը մեծ քանակությամբ կարմիր միս է օգտագործում, ապա աղիներում օնկոպրոցեսների զարգացման հավանականությունը մեծանում է։ Ուստի մեր սննդակարգը պետք է լինի հավասարակշռված և բաղկացած լինի ոչ միայն մսից»,- ասել է բժշկուհին:

Բացի միս ուտելու հաճախականությունից, բժիշկը հորդորել է ուշադրություն դարձնել մթերքի այն չափաբաժիններին, որոնք մարդը օգտագործում է։ Նա նշել է, որ մսի հետ մեծ քանակությամբ կենդանական ճարպեր ուտելը զգալիորեն բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է աթերոսկլերոտիկ հիվանդությունների զարգացմանը։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս