Մեծ Բրիտանիան Ուկրաինային հրթիռներ կմատակարարի NASAMS ամերիկյան զենիթային կայանքների համար
Մեծ Բրիտանիան առաջին անգամ Ուկրաինային AMRAAM միջին հեռահարության հրթիռներ կմատակարարի NASAMS զենիթային հրթիռային համալիրների համար, որոնք պլանավորում է Ուկրաինային հանձնել ԱՄՆ-ը: Այդ մասին հաղորդել է Sky News-ը: «Այսօր ես թույլատրել եմ AMRAAM զենիթային հրթիռների մատակարարումն Ուկրաինային:
Այդ զենքը կօգնի Ուկրաինային իր երկինքը պաշտպանել գրոհներից եւ ուժեղացնել հակահրթիռային պաշտպանությունը ամերիկյան NASAMS զենիթահրթիռային համալիրների հետ օգտագործմամբ»,- ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հայտարարության մեջ:
Բրիտանական հակաօդային պաշտպանության հրթիռները, որոնց քանակը, ինչպես ենթադրվում է, հաշվվում է երկնիշ թվերով, Ուկրաինային կմատակարարվեն առաջիկա շաբաթներին: Խոսքը AMRAAM հրթիռների վերափոխակի մասին է, որը նախատեսված է հենց հակաօդային պաշտպանության համակարգերի համար:
Ավելի վաղ Վաշինգտոնը խոստացել է Ուկրաինային մատակարարել ութ NASAMS զենիթահրթիռային համալիրներ: Առաջին երկուսը պետք է երկիր հասնեն առաջիկայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: