Բելառուսում ԵՄ-ի դեսպան Դիրկ Շուբելը պաշտոնաթող Է եղել
ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար, Բելառուսում Եվրամիության դեսպան Դիրկ Շուբելը պաշտոնաթող Է եղել երեք տարի աշխատելուց հետո: «Բելառուսի իշխանությունները որոշել Էին իմ այցագիրը եւ հավատարմագիրը չերկարացնել եւս մեկ տարով, ինչը շատ դժվարացնում Է իմ մանդատի իրականացումը»,-Շեբելը գրել Է սոցցանցի իր Էջում:
Նա ուշադրություն Է դարձրել, որ ինքը շատ Է ցավում նման որոշման համար, պատրաստ Էր շարունակել Բելառուսի հետ աշխատանքը որպես դեսպան եւ նույնիսկ հույս ուներ Մինսկ վերադառնալ, որպեսզի այնտեղ անցկացներ պաշտոնում իր գտնվելու վերջին տարին: Շուբելը նշել Է, որ միշտ ազնվորեն Է կատարել իր պարտքը Բելառուսում ԵՄ-ի դեսպանի պաշտոնում եւ մշտապես Եվրամիության դիրքորոշման մասին տեղեկացրել Է Բելառուսի իշխանություններին: Նա նաեւ գրել Է ավելի ուշ Բելառուս վերադառնալու իր ցանկության մասին: Շուբելի հեռանալուց հետո ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավարի պարտականլությունները կատարելու Է Բելառուսում ԵՄ-ի գործերի հավատարմատար Էվելինա Շուլցը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: