«Փեթակ» առևտրի կենտրոնի տաղավարները սկսել են աշխատել. աշխատակից

«Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցները կառավարության դիմաց այսօր առավոտյան բողոքի ակցիա էին իրականացնում։ Աշխատակիցներն ասում էին, որ տեսչական մարմնից եկել, կնքել էին տաղավարները և իրենց թույլ չէին տալիս աշխատել։

«Ասել են, որ անժամկետ փակ է տոնավաճառը, էսքան մարդկանց ապրուստի միջոցը դա է, փակել, ասել են՝ գնացեք, տեսեք՝ ինչ եք անում։ Թող գոնե ասեին, ժամանակ տային, տեսնեինք՝ ինչ ենք անում», – լրագրողների հետ զրույցում ասել էր «Փեթակի» աշխատակիցներից մեկը՝ նշելով, թե փակ լինելու մասին տնօրենը գիշերն է տեղեկացել։

168.am-ի թղթակիցը քիչ առաջ կապ հաստատեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի հետ` ճշտելու, թե արդյոք կառավարությունից աշխատակիցներին որևէ պատասխան տրվել էր, թե ոչ: Մեր զրուցակից աշխատակիցն ասաց, որ կեսօրից արդեն «Փեթակ» առևտրի կենտրոնի տաղավարներն սկսել են աշխատել:

Տեսանյութեր

Լրահոս