«Հայաստանի թուրքանատօացում չի լինելու, այ ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի կամակատարներ». Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիեւի ու Էրդողանի դեմ խոսելու փոխարեն, ՌԴ-ի դեմ եք խոսում, այ պետականաքանդներ։

800 հեկտարի համար ճղում էիք ձեզ։

ՊՊԾ գունդ էիք գրավում ու թուրքի դեմ կռված գնդապետի վրա էիք կրակում։

Բա հայրենիքի կեսը թուրքը սպառնում է գրավել,գնացեք զենք բերեք ՆԱՏՕ-ից ու պաշտպանեք Հայաստանը,ի՞նչ եք Երեւանի կենտրոնում հակառուսական միտինգներ անում։

Թե՞ ռուսին ձեր պապաները չեն ներում,որ Արցախի մնացած մասը թույլ չտվեց թուրքը գրավի։

Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ խոսեք,թե՞՝ վախում եք։

Հայաստանի թուրքանատօացում չի լինելու, այ ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի կամակատարներ»:

Տեսանյութեր

Լրահոս