ՔՊ պատգամավորներն, ըստ որոշ տեղեկությունների, գտնվում են Նիկոլ Փաշինյանի ամառանոցում
Ազգային ժողովի շենքի առջից ինքնաբուխ հանրահավաքի մասնակիցներին ուղղված իր խոսքում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը նշեց․
«Ամեն ինչ պետք է որոշվի այսօր․ ուրիշ հնարավորություն չի լինելու։
Այժմ ես քիչ հետո նորից կկապվեմ ներս։ ՔՊ-ի պատգամավորները, ըստ որոշ տեղեկությունների՝ հիմա միասին գտնվում են պետական ամառանոցում, որտեղ ապրում է Նիկոլ Փաշինյանը, որպեսզի լինեն պաշտպանված վիճակում։ Սա հեշտացնում է մեր գործը, որովեհտև եթե իրենք կազմակերպված մի տեղ են, ապա նրանց ԱԺ բերելու գործը շատ ավելի հեշտանում է»։