Մարտունի բժշկական կենտրոն են տեղափոխվել վիրավորում ստացած քաղաքացիներ

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով առավոտյան վիրավորումներ ստացած քաղաքացիներ են տեղափոխվել Մարտունիի բժշկական կենտրոն։

«Վիրավորներ կան, բայց կոնկրետ քանակի մասին իրավունք չունեմ»,- մասին 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը՝ հորդորելով կապ հաստատել մարզպետարանի հետ:

Վարդենիս ԲԿ-ից մեզ փոխանցեցին, որ իրենց մոտ վիրավորներ չկան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ:

Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ:

 

Տեսանյութեր

Լրահոս