«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի ընթացող փորձազննման աշխատանքների մասին

Ազգային Ժողովը մեր երկրում այն կառույցներից է, որը ոչ միայն չկայացավ և չկատարեց իր գործառույթներն, այլև դարձավ դեկորատիվ, զուտ մեխանիկական գործիք` իշխանության պահպանման կամ արտաքին ճնշումների դեպքում իշխանության փոփոխման համար, ինչը կործանարար է պետության համար։

«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի շրջանակներում մշակվել և արդեն փորձազննության է ենթարկվել նոր Ազգային Խորհրդարանի մոդելը, որը չի լինելու զուտ օրենսդիր մարմին, ըստ տարածված պատկերացումների, այլ լինելով երկպալատանի, նաև Սփյուռքի կառույցների հետ համատեղ համակարգելու է համազգային խնդիրները և դրանց լուծումները։ Այսպիսով, այն կրելու է համազգային բնույթ և դառնալու է մեր պատմական աշխարհաժողովի արդիականացված տարբերակն` իր համակցող, միավորող և հավասարակշռող հատկանիշներով։

Տեղեկացնում ենք, որ «Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի փորձազննության աշխատանքները շարունակվում են։

«Հայոց Երկիր» Ռազմավարական Ծրագրի մշակող խումբ
11․09․2022թ.

Տեսանյութեր

Լրահոս