Ադրբեջանական գերությունից վերադարձած զինծառայողները տուժողի կարգավիճակ ունեն. «Փաստինֆո»
Ադրբեջանական գերությունից սեպտեմբերի 8-ին վերադարձեած զինծառայողները տուժողի կարգավիճակ ունեն: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին հայրենիք վերադարձած գերիներից 4-ը Շիրակից են, իսկ մեկը` Էդիկ Հովսեփյանը, Վանաձորից։ Շիրակցի տղաները գերեվարվել էին 44-օրյա պատերազմի ավարտից հետո Խծաբերդի դիրքերից, իսկ Էդիկ Հովսեփյանը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Ջերմուկի ուղղությամբ հարձակման ժամանակ:
Հայրենադարձված գերիները սեպտեմբերի 9-ին հարցաքննվել են ՔԿ-ում: