Բաժիններ՝

Թմրամիջոցը ձեռք էր բերել տելեգրամի միջոցով

Օրերս ոստիկանության Վանանձոր քաղաքի Բազումի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության մի քանի դեպք են բացահայտել։ Նրանք նախ Վանաձորի Անդրանիկի փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են Ստեփանավանում բնակվող 32-ամյա մի տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է բյուրեղանման զանգված։ Այն, ըստ ստեփանավանցու, «ալֆա ՓՎՓ» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք էր բերել տելեգրամի միջոցով։

Ըստ բաժնի քրեական հետախույզների ստացած հաջորդ տվյալի՝ Ալավերդի քաղաքի 51-ամյա մի բնակիչ ևս թմրանյութ ուներ։ Նա հայտնաբերվեց Վանաձոր քաղաքի Նար-Դոսի փողոցում, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին։ Անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց ծխախոտի գլանակ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով։ Բացի այդ, նրա այգու խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի 44 թուփ։

Հաջորդ տեղեկությունը, որը ստացել էին բաժնի համայնքային ոստիկանները, իրացվեց սեպտեմբերի 3-ին։ Ոստիկանները զննեցին Վանաձորի Ավետիսյան փողոցի տներից մեկի այգին՝ հայտնաբերելով կանեփի մշակված թփեր:

Բոլոր դեպքերով տարածքային քննչական մարմնում հարուցվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս