ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը կայցելի Թայվան

ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը սեպտեմբերի 7-9-ը կայցելի Թայվան: Այս մասին հաղորդում է  ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամներ Սթեֆանի Մերֆին, Սքոթ Ֆրանկլինը, Քայ Կահելին, Ջո Ուիլսոնը, Էնդի Բարը, Դարել Իսան, Կլաուդիա Թեննին և Քեթ Քամաքը սեպտեմբերի 7-9-ը կայցելեն Թայվան՝ հնդկախաղաղօվկիանոսյան այցի շրջանակներում»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ պատվիրակությունը կհանդիպի Թայվանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ-Թայվան հարաբերությունները, տարածաշրջանային անվտանգությունը, առևտուրն ու ներդրումները, մատակարարման համաշխարհային շղթաները, կլիմայի փոփոխությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցեր։

Թայվանի շուրջ իրավիճակը սրվել է օգոստոսի սկզբին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո։ Չինաստանը, որը կղզին համարում է իր գավառներից մեկը, դատապարտել է այցը՝ այդ քայլը դիտելով որպես ԱՄՆ աջակցություն թայվանական անջատողականությանը, և լայնածավալ զորավարժություններ է անցկացրել

Տեսանյութեր

Լրահոս