Մենք գնում ենք հաղթանակի. «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական միջոցառումը. ՈւՂԻՂ
Այսօր Բերդ համայնքում մեկնարկում է «Զորավոր համայնք» դաշինքի նախընտրական հանդիպումների շարքը։
Հիշեցնենք, որ ի թիվս այլ համայնքների, սեպտեմբերի 25 – ին համայնքի ղեկավարի ընտրություններ են նշանակված նաև Տավուշի մարզի Բերդ համայնքում, որի համայնքապետ Հարություն Մանուչարյանին իշխանությունները մոտ մեկ տարի է ձերբակալել են։
Հարություն Մանուչարյանը կրկին առաջադրվելու է այս ընտրություններին, նա գլխավորելու է «Զորավոր համայնք» անվանումով նորաստեղծ դաշինքը։