Բայդենը մտադիր է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում քննարկել պարենային անվտանգության հարցը
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 77-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկմանը մասնակցելու ընթացքում քննարկել նաև պարենային անվտանգության թեման: Այդ մասին սեպտեմբերի 6-ին լրագրողների համար կայացած կանոնավոր ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին:
«Նախագահն անհամբերությամբ է սպասում այնտեղ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա, ժամանելու հնարավորությանը: Անշուշտ, ՄԱԿ-ի համար օրակարգում շատ շատ բան կա, ներառյալ պարենային անվտանգությունը: Դուք կտենեք, որ պարենային անվտանգությունն, իհարկե, կդառնա այն հարցը, որի մասին կխոսի նախագահը»,- նշել է ԱԱԽ-ի աշխատակիցը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սպիտակ տունը, Բայդենը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ընդհանուր քաղաքական քննարկման կմեկնի սեպտեմբերի 18-ին:
Պլանավորվում է, որ Նյու Յորքում նրա մոտ հիմնական միջոցառումները կկայանան սեպտեմբերի 19–20-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: