Բաժիններ՝

US օpen-ի կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները հայտնի են

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության կանանց մենախաղերի կիսաեզրափակիչի առաջին մասնակիցները հայտնի են:

Նյու Յորքում ընթացող US օpen-ի քառորդ եզրափակիչում մրցեցին Օնս Յաբուրը (Թունիս) և Այլա Տոմլյանովիչը (Ավստրալիա):

1 ժամ 43 րոպե ձգված մրցախաղում Յաբուրը 6:4, 7:6 հաշվով առավելության հասավ երկու սեթերից հետո:

Քառորդ եզրափակիչի մյուս խաղում ԱՄՆ-ից Կորի Գուֆն ուժերը չափեց Կարոլինա Գարսիայի (Ֆրանսիա) հետ: 1 ժամ 39 րոպե ձգված մրցախաղում Գարսիան հաղթեց 6:3, 6:4 հաշվով:

Թենիսի ԱՄՆ բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» 4 հիմնական մրցաշարերից մեկն է, որն անցկացվում է 1881 թվականից: Այս տարի մրցաշարի մրցանակային ֆոնդը ռեկորդային է՝ 60 միլիոն ԱՄՆ դոլար: US օpen-ի տղամարդկանց մենախաղերի գործող չեմպիոնը Դանիիլ Մեդվեդևն է, իսկ կանանց մենախաղերինը` Էմմա Ռադուկանուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս