Բաժիններ՝

Հետախուզվող տղամարդիկ հայտնաբերվել են

Օգոստոսի 18-ին ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքում հայտնաբերվել և բաժանմունք է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ:

Օգոստոսի 11-ից Նոր Նորքի բաժնի կողմից նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Կենտրոնականի քրեական հետախույզները նույն օրը հայտնաբերել են նաև նույն հոդվածի մեղադրանքով հետախուզվող մեկ այլ անձի: Առանց հաշվառման հասցեի 52-ամյա տղամարդը Չարենցավանի 3-րդ թաղամասից տեղափոխվել է Կենտրոնական բաժին:

Այս դեպքում ևս խափանման միջոցը ստորագրությունն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս