Ազատման դիմում ընդամենը երկու ամիս անց. Երևանի մետրոպոլիտենը նոր տնօրեն ունի
Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Բաբկեն Սեդրակյանը։ Այս մասին տեղեկանում ենք մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունից:
««Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Վարդանյանն իր դիմումի համաձայն՝ ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի №3009-Ա որոշման համաձայն՝
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժ/պ է նշանակել Բաբկեն Սեդրակյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Սահակ Վարդանյանը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել 2022 թվականի հունիսի 3-ին: