Պուտինը և Սի Ծինպինը պլանավորում են անձամբ մասնակցել G20-ի գագաթնաժողվին. Ինդոնեզիայի նախագահ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը պլանավորում են անձամբ մասնակցել Բալիում Քսանի խմբի գագաթնաժողովին: Օգոստոսի 18-ին այդ մասին Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն:

«Սի Ծինպինը կժամանի: Նախագահ Պուտինը նույնպես ինձ ասաց, որ կժամանի»,- մեջբերում է գործակալությունը Վիդոդոյի խոսքը: Ինդոնեզիայի նախագահը նաեւ հայտարարել է, որ խոշոր երկրների ղեկավարների միջեւ պետք է բավականաչափ տարածություն լինի երկխոսության համար: ՉԺՀ-ի ԱԳՆ-ում չեն պատասխանել գործակալության խնդրանքին մեկնաբանելու պետության ղեկավարի ուղեւորությունների պլանները:

Նշվում է, որ Սի Ծինպինը երկրի սահմաններից դուրս չի մեկնել 2020 թվականին կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր: Օգոստոսի 18-ին Կրեմլի մամուլի ծառայությունց հայտնել են, որ Պուտինը հեռախոսով Վիդոդոյի հետ քննարկել է այդ թվում Բալիում G20-ի գագաթնաժողովի նախապատրաստման հարցը: G20-ի գագաթնաժողովը պետք է կայանա նոյեմբերի 15 – 16-ը Բալիում անմիջակա ձեւաչափով:

Ինչպես ավելի վաղ հայտարարել է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, միջոցառմանը Պուտինի անմիջակա կամ հեռակա ձեւաչափով մասնակցության որոշումը դեռ չի ընդունվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս