ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Եվրոպայի համար ինքնասպանություն են

ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Եվրոպայի համար ինքնասպանություն են

Բրյուսելը կոշտ է արձագանքել Վլադիմիր Պուտինի ռազմական ծրագրին՝ Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ կիրառելով, որոնք ուղղված են պատերազմող երկրի տնտեսության ոչնչացմանն ու ռազմական գործողությունների ամբողջական խափանմանը, գրել է Express-ը։

Սակայն Պուտինը դեռեւս չի դադարեցրել գործողությունները: Միլիոնավոր եվրոպացիներ կարող են ձմռանը ջեռուցում չունենալ եւ նրանց կոչ են անում նվազեցնել գազի սպառումը, քանի որ ՌԴ կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը:

ԵՄ-ն հայտարարել է, որ այդ քայլը «քաղաքական դրդապատճառներ ունի», եւ «Հյուսիսային հոսք 1» գազատարով Ռուսաստանից Եվրոպա գազի մատակարարումները արագորեն կրճատվել են մեկ հինգերորդով:

Բացի այդ, եվրագոտում գնաճը հուլիսին աճել է մինչեւ 8,9 տոկոս, իսկ եվրոն, վերջին 20 տարվա մեջ առաջին անգամ, այս ամսվա սկզբին իջել է ամերիկյան դոլարի համեմատությամբ:

Ֆրանսիայի Generation Frexit արշավի նախագահ Շառլ-Անրի Գալուան նախազգուշացրել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները հակադարձ արդյունք են տալիս եւ նշել է, որ եվրագոտու ռեցեսիան այժմ «ակնհայտ է»:

«Որոշ եվրոպական երկրներ, ինչպիսիք են Գերմանիան եւ Իտալիան, մեծ կախվածություն ունեն ռուսական գազից։ Դուք չեք կարող փոխարինել այն: Եվրոպական մյուս երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, նույնպես կտուժեն, քանի որ Ռուսաստանը նավթի կարեւոր մատակարար էր։ Այն բավականին էժան էր, եւ նրանք եվրոյով պայմանագրեր էին կնքում: Հիմա մենք գնում ենք նույն նավթը, բայց Հնդկաստանի կամ Սաուդյան Արաբիայի միջոցով եւ դոլարով։ Երբ եվրոն ընկնում է, այն էլ ավելի է թանկանում»,- նշել է ֆրանսիացի փորձագետը։

Նա ընդգծել է, որ տնտեսական պատժամիջոցներն ավելի շատ վնաս են հասցնում Եվրոպային, քան Ռուսաստանին եւ ռեցեսիան ակնհայտ է։

Գալուան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անվանել է «ինքնասպանություն Եվրոպայի համար»՝ կոչ անելով ԵՄ-ին դադարեցնել կոշտ պատժամիջոցները, հակառակ դեպքում մայրցամաքը կարող է ընկնել ամենամեծ ֆինանսական ճգնաժամի մեջ, որը երբեւէ զգացել է:

Տեսանյութեր

Լրահոս