«Երեկ, այսօր և հավերժ…» խորագրով համերգ՝ նվիրված Արթուր Գրիգորյանի հիշատակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կկայանա «Երեկ, այսօր և հավերժ…» խորագրով համերգ-երեկո՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հիշատակին և ծննդյան 64-ամյակին (հուլիսի 31):
Միջոցառումը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգն անցկացվելու է կենդանի հնչողությամբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:
Միջոցառման նպատակն է պահպանել և սերունդներին փոխանցել Արթուր Գրիգորյանի վաստակը ու ստեղծագործությունները:
Համերգի ընթացքում կհնչեն Արթուր Գրիգորյանի հեղինակային հին և նոր երգերը` Արթուր Իսպիրյանի, Վարդան Բադալյանի, Արամոյի, Էմմա Պետրոսյանի, Նունե Եսայանի, Շուշան Պետրոսյանի, Սոնա Ռուբենյանի և սիրված այլ արտիստների կատարումներով: