Հատուկջոկատայիններն այս պահին «Սեքյուրիթի Դրիմ»-ում են եւ ինչ-որ գործողություններ են իրականացնում. news.am
Այս պահին ոստիկանության 6–րդ վարչության աշխատակիցները «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում են եւ ինչ-որ գործողություններ է կիրականացնում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դիմակավորված աշխատակիցները թույլ չեն տալիս, որ լրագրողները մոտենան ընկերության գրասենյակին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարության հուլիսի 14-ի նիստում որոշվել էր ստեղծել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե այս որոշմամբ «Սեքյուրիթի դրիմ»-ի դարաշրջանը բարեհաջող ավարտվում է:
«Սեքյուրիթի դրիմ»-ը հիշեցնենք՝ փողոցներում տեղադրված արագաչափերի եւ տեսախցիկների միջոցով արձանագրում էր ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գործառույթն այժմ իրականացվելու է նոր ստեղծվող ՊՈԱԿ-ի միջոցով, հայտնաբերված վարչական իրավախախտումներով գանձված տուգանքներն էլ մուտքագրվելու են պետական բյուջե։