ԶԱԲ-ը նվազեցրել է 2022 թվականին Ասիայի զարգացող երկրներում ՀՆԱ-ի աճի կանխատեսումը
Զարգացման ասիական բանկն (ԶԱԲ) այս տարի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող երկրների համար տնտեսական զարգացման կանխատեսումը 5,2 տոկոսից նվազեցրել է մինչեւ 4,6 տոկոս: Այդ մասին ասված է այդ ֆինանսական կազմակերպության, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, հուլիսի 21-ին տարածված զեկույցում:
Կանխատեսման վատթարացումը բացատրվում Է Չինաստանի տնտեսության դանդաղմամբ, զարգացող երկրներում դրամա-վարկային քաղաքականության խստացմամբ, ինչպես նաեւ Ուկրաինայի իրադրության հետեւանքներով:
«Տարածաշրջանի զարգացող երկրները շարունակում են իրենց վերականգնումը COVID-19-ի համավարակից հետո: Շատ պետություններ թուլացնում են տեղաշրժման սահմանափակումներն, ինչը բարձրացնում է տնտեսական ակտիվությունը: Այնուամենայնիվ աճը դանդաղել է ՉԺՀ-ում՝ տարածաշրջանի խոշորագույն տնտեսությունում, նոր կորնավիրուսային լոկդաունների հարուցած ընդհատումների, ինչպես նաեւ ավելի թույլ համաշխարհային պահանջակի պատճառով»,- նշված է փաստաթղթում:
«Համավարակի ազդեցությունը տնտեսության վրա նվազել է Ասիայի մեծ մասում, բայց մենք հեռու ենք լիակատար եւ կայուն վերականգնումից»,- նշել է ԶԱԲ-ի գլխավոր տնտեսագետ Ալբերտ Փարկը:
Նա խոսքով՝ բացի ՉԺՀ-ում դանդաղումից, Ուկրաինայի ռազմական գործողությունների հետեւանքները «սաստկացրել են գնաճային ճնշումը, որն ամբողջ աշխարհի կենտրոնական բանկերին հարկադրում է բարձրացնելու տոկոսադրույքները՝ գործելով որպես արգելակ աճի համար»:
Բանկի վերլուծաբաններն սպասում են, որ այս տարի ՉԺՀ-ի տնտեսության աճը կկազմի 4 տոկոս՝ 5 տոկոսի մակարդակում նախկին կանխատեսման համեմատությամբ:
ԶԱԲ-ը նաեւ նվազեցրել է Հնդկաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ 7,5 տոկոսից մինչեւ 7,2 տոկոս՝ ավելի բարձր, քան սպասվում էր գնաճի եւ դրամա-վարկային քաղաքականության խստացման ֆոնին: Կանխատեսվում է, որ տարածաշրջանի զարգացող երկրներում գնաճն ընթացիկ տարում կարագանա մինչեւ 4,2 տոկոս՝ 3,7 տոկոս նախորդ կանխատեսման համեմատությամբ:
2023 թվականի համար ԶԱԲ-ը տարածաշրջանի համար նվազեցրել է տնտեսական աճի իր կանխատեսումը մինչեւ 5,2 տոկոս՝ 5,3 տոկսից՝ բարձրացնելով գնաճի կանխատեսումը 3,1 տոկոսից մինչու 3,5 տոկոս, հաղորդել է ՏԱՍՍ-ը: