Պակիստանում անձրևների հետևանքների պատճառով զոհվածների թիվը մեկ ամսում հասել Է 238-ի
Պակիստանում մուսոնային տեղատարափ անձրևների հարուցած հեղեղումների պատճառով զոհվածնների թիվը հունիսի կեսերից ի վեր հասել է 238-ի, ըստ որում տուժածների թիվը 187 է։ Հուլիսի 19-ին այդ մասին հայտնել է Business Recorder թերթը՝ վկայակոչելով Տարերային աղետների դեմ պայքարի ազգային վարչությունը։
Վարչության տվյալներով՝ ամբողջ երկրում այս պահին «ավերված է 3 374 բնակելի տուն, դրանցից 2 365-ը վնասված է մասնակիորեն և 1 009-ը հավասարվել է հողին»: Ամենամեծ թվով զոհվածներ արձանագրվել են Բելուջստանի հարավ – արևմտյան նահանգում՝ 75: Փենջաբում զոհվել է 55, Սինդում՝ 48, Խայբեր Փախթունխվայում՝ 47 մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: