ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 38-ամյա Յարոսլավ Շ.-ն հայտնաբերվել է սահմանային անցակետում
Հուլիսի 14-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 38-ամյա Յարոսլավ Շ.-ն, որը հունվարի 10-ից ՌԴ Նախոդկա քաղաքի ՆԳԲ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: