Բաժիններ՝

Մեքսիկան հայտարարել է, որ ԱՄՆ-ն կավելացնի աշխատանքային վիզաները մեքսիկացիների և կենտրոնական ամերիկացների համար

Վաշինգտոնում կայացած բարձր մակարդակի բանակցությունների արդյունքում Միացյալ Նահանգները համաձայնել է ավելացնել աշխատանքային վիզաների թիվը՝ մեքսիկացիների և Կենտրոնական Ամերիկայի բնակիչների համար:Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։

«Միացյալ Նահանգներ ժամանակավոր մուտք գործելու համար աշխատանքային վիզաների թիվը զգալիորեն կընդլայնվի», – ասել է նախագահն իր մամուլի ասուլում՝ Վաշինգտոնից վերադառնալուց հետո:

Նա Վաշինգտոնում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս