Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հակոբ Հակոբյանը միացել է «Արարատ-Արմենիա»-ին
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հակոբ Հակոբյանը: Հակոբ Հակոբյանը «Բանանցի»՝ ներկայիս «Ուրարտուի» սան է: Իր առաջին քայլերը ֆուտբոլում Հակոբը կատարել է հենց «Բանանցում», հանդես եկել «Բանանց-2»-ում, ապա տեղափոխվել գլխավոր թիմ: «Բանանց»-«Ուրարտուում» 25-ամյա Հակոբյանն անցկացրել է 16 տարի՝ այդ ընթացքում մեկ անգամ դառնալով Հայաստանի չեմպիոն (2013/14) և մեկ անգամ՝ գավաթակիր (2015/16):
Վերջին տարիներին Հակոբը կատարել է թիմի ավագի պարտականությունները։
Հակոբ Հակոբյանը հանդես է եկել Հայաստանի պատանեկան, երիտասարդական ու ազգային հավաքականներում՝ ընդհանուր առմամբ հավաքականային շապիկ կրելով 41 խաղում: