ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահին

Համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը` ք. Օտտավա) հուլիսի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադեր Կորոնային։

«Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը, պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Աբինադերը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինիս իր ողջ ջանքերը կներդնի երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման և երկկողմ օրակարգը բազմաբովանդակ դարձնելու ողղությամբ:

Դեսպան Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում պատրաստ է առավելագույնս զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Զրուցակիցներն առանձնակի կարևորել են համագործակցությունը զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս