Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է Սարի թաղում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 6-ին Սարի թաղի 2-րդ փողոցից բերման է ենթարկվել 55-ամյա Սամվել Հ.-ն, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (նախկին 258-րդ) հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: