10 նշան, որ տղամարդը ցանկանում է հեռանալ, բայց խիզախությունը չի բավարարում
1. Նա կայացնում է կարևոր որոշումներն առանց քեզ
Նախկինում նա խորհրդակցում էր քեզ հետ, իսկ հիմա դու ամեն ինչ իմանում ես պոստ ֆակտում: Երբ դու հարցնում ես նրան այդ մասին, նա իրեն այնպես է պահում, կարծես դու ես քեզ տարօրինակ պահում:
2. Նրան ավելի հետաքրքիր է ժամանակ անցկացնել ուրիշների, քան քեզ հետ
Թվում է, թե քո կողքին նա միշտ վատ տրամադրություն ունի և ուրախանում է միայն ուրիշների հետ:
3. Նա սկսել է ֆլիրտ անել ուրիշ կանանց հետ
Նախինում նա հարգում էր քո զգացմունքները, իսկ հիմա կարծես հատուկ այդպես է անում:
4. Նա վեճեր է սկսում
Սովորաբար տղամարդիկ խուսափում են վեճերից, իսկ հիմա նա ինքն է ստեղծում թունավոր իրավիճակներ և վեճեր:
5. Նա շատ է սկսել քննադատել
Հանկարծ ինչ-որ բաներ քո մեջ սկսել է նրան դուր չգալ, և նա անընդհատ քննադատում է քեզ:
6. Նա ասում է քեզ, որ դու արժանի ես լավագույնին
Նա անընդհատ խոսում է այն մասին, որ ինքն այդքան էլ լավը չէ, և քեզ ուրիշի հետ ավելի լավ կլիներ:
7. Նա հազվադեպ է պատասխանում քո հաղորդագրություններին
Նրա համար միևնույն է, թե դու ինչպես կվերաբերվես դրան:
8. Դու չես զգում նրա մոտիկությունը
Նա կարծես հեռու լինի, նույնիսկ, եթե քո կողքին է:
9. Նա սկսել է խոսել ապագայի մասին, որտեղ դու ներառված չես:
10. Նա չի կարող ոչինչ խոստանալ
Եթե նույնիսկ խոսքը գնում է համերգի մասին, որը լինելու է մի քանի օրից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը